Պահեստի և Գույքի Պատասխանատու

Coaf

Sign In to Apply

Pay not listed

  • Full-time
  • Debet, Lori, Armenia
  • SMART Operations

Job Description

Եթե դու պատասխանատու, կազմակերպված և գործունյա մասնագետ ես, սիրում ես կարգուկանոն, արագ նկատում ես առաջացող խնդիրները, ուշադիր ես և կարողանում ես արդյունավետ համագործակցել տարբեր թիմերի հետ, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ ավանի Պահեստի և գույքի պատասխանատուի դերը հենց քեզ համար է։ Այս դերում դու պատասխանատու կլինես ՍՄԱՐԹ ավանի պահեստային տնտեսության սահուն կազմակերպման, գույքի և սարքավորումների հաշվառման ու պատշաճ պահպանման, ինչպես նաև ՍՄԱՐԹ ավանի տարածքների, գույքի և տեխնիկական միջոցների ընդհանուր վիճակի մշտադիտարկման համար։

Հիմնական պարտականություններ

  • Կազմակերպել և իրականացնել պահեստի ամենօրյա աշխատանքը։
  • Ընդունել, տեղաբաշխել, պահպանել և տրամադրել գույքը, սարքավորումները և նյութերը։
  • Վարել գույքի և նյութերի մուտքի, ելքի, վերադարձի և մնացորդների հաշվառումը։
  • Հետևել պահեստային տարածքի կարգուկանոնին և գույքի պահպանման պայմաններին։
  • Մասնակցել գույքագրման աշխատանքներին։
  • Հետևել սպառվող նյութերի և անհրաժեշտ պարագաների մնացորդներին։
  • Ապահովել միջոցառումների և աշխատանքային գործընթացների համար անհրաժեշտ գույքի տրամադրումն ու վերադարձը։
  • Պարբերաբար հետևել ՍՄԱՐԹ ավանի շենքերի, տարածքների, գույքի, սարքավորումների և տեխնիկական միջոցների տեսանելի վիճակին։
  • Հայտնաբերված անսարքությունների, վնասվածքների կամ անվտանգության ռիսկերի մասին ժամանակին տեղեկացնել համապատասխան պատասխանատուներին։
  • Իր մասնագիտական կարողությունների շրջանակում իրականացնել պարզ և փոքրածավալ տեխնիկական աշխատանքներ։
  • Համագործակցել ՔՈԱՖ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ պահեստավորման, գնումների, վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների շրջանակում։

Պահանջվող որակավորումներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։
  • Պահեստային տնտեսության, գույքի կառավարման, տեխնիկական սպասարկման կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
  • Գույքի և նյութերի հաշվառման սկզբունքների վերաբերյալ հիմնական գիտելիքներ։
  • Պարզ տեխնիկական խնդիրների հայտնաբերման և գնահատման կարողություն։
  • Համակարգչային հիմնական ծրագրերից օգտվելու կարողություն։
  • Հայերենի լավ իմացություն։

Անհրաժեշտ հմտություններ

  • Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում։
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ և խնդիրները ժամանակին նկատելու և արձագանքելու/տեղեկացնելու կարողություն։
  • Ժամանակի և առաջադրանքների արդյունավետ կառավարում։
  • Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցության հմտություններ։
  • Ֆիզիկական ակտիվ աշխատանք կատարելու պատրաստակամություն։
  • Անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ պատասխանատու վերաբերմունք։
  • Ինքնուրույն աշխատելու և միաժամանակ տարբեր ընթացիկ աշխատանքներ համակարգելու կարողություն։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2026թ․ hոկտեմբերի 8-ի օրվա ավարտն է։